Պավլիկ Մանուկյանի տղային տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Պավլիկ Մանուկյանի որդուն տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին լուրը հաստատել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում