Վերին Լարսը հուլիսի 28-ին բաց կլինի 06.00-ից մինչև 20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

-միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

-երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

-ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում