Ասադը ներում կշնորհի «ձեռքը զենք վերցրած և օրենքը խախտածներին»՝ եթե այն հանձնեն և հանձնվեն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր Է ստորագրել բոլոր զինված, ինչպես նաեւ ավելի վաղ դատական պատժից խուսափած անձանց համաներման մասին: Եթե նրանք հանձնվեն եւ վար դնեն զենքը, ինչպես նաեւ ազատ արձակեն իրենց կողմից բռնի պահվող անձանց: Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 28-ին հրապարկել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:

Հրամանագրում նշված է, որ նրանց նկատմամբ, որոնք կհամաձայնեն կատարել այս պահանջները, որևէ մեղադրանք չի առաջադրվի:

Փաստաթուղթն ուժ ունի հրապարակման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այն անձանց համար, որոնք ուժով պահում են քաղաքացիների եւ պատրաստ են նրանց ազատ արձակել առանց որևիցե պայմանի, նախագահի համաներումը կգործի մեկ ամսվա ընթացքում: 

Փաստաթղթում շեշտվում է, որ համաներումը կտարածվի նրանց վրա, որոնք զենք են վերցրել և օրենք խախտել, ավելին՝ այս կամ այն նպատակով պահել են, եթե երեք ամսվա ընթացքում հանձնեն այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում