Hurriyet. Էրդողանը Պուտինին թերևս կհրավիրի Թուրքիա` դիտելու ֆուտբոլային հանդիպումը

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում:

Ինչպես հաղորդում է թուրքական «hurriyet» օրաթերթի կայքը, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ ընկերական մրցավեճը:

Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ևս մեկ քայլ:

Նշվում է, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը լուրջ քննություն կլինի Թուրքիայի ազգային հավաքականի համար` 2018թ աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ, գրում է գրում է ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում