Զինված հեղաշրջման փորձին մասնակցել է Թուրքիայի զինվորականության 1,5 տոկոսը

Թուրքիայի զինված ուժերի ծառայողական կազմից 8,651 մարդ է մասնակցել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

Այն կազմում է ամբողջ անձնակազմի 1.5 տոկոսը: Ձախողված հեղաշրջման ընթացքում օգտագործվել են 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ, 74 տանկ եւ 3 նավ, ինչպես նաեւ փոքր չափերի 3,992 զինատեսակներ: Ենթասպաների եւ զինվորների թիվը կազմել է 1,676: Հեղաշրջման փորձին միացել էր ռազմական ուսումնարանների 1,214 ուսանող:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում