Արտահերթ նիստը չի կայանա. Փաշինյանի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր

ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջանը չի կայանա. պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը ստորագրությամբ միացել է 19 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է 44 ստորագրություն:

Համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի` ԱԺ արտահերթ նիստ հնարավոր է հրավիրել, եթե նախաձեռնում է ՀՀ նախագահը, կառավարությունը կամ ԱԺ պատգամավորների 1/3-ը:

Ձեւաթղթի տակ ստորագրել են հետեւյալ պատգամավորները՝ Թեւան Պողոսյան, Զարուհի Փոստանջյան, Լեւոն Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Ռուբիկ Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Ստեփան Դեմիրճյան, Լյուդմիլա Սարգսյան, Տիգրան Ուրիխանյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Մհեր Շահգելդյան, Հովհաննես Մարգարյան, Լեւոն Դոխոլյան, Իշխան Խաչատրյան եւ Նիկոլ Փաշինյան:

/disc/28-07-16/8fa545dd5087d698e2f7e6f5c49e0769.jpg

«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ, եւ ասել, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային եւ քաղաքական կյանքի օրակարգում, որովհետեւ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է եւ պետք է լուծվի քաղաքական քննարկումների եւ քաղաքական որոշումների տիրույթում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում