Ավտոմեքենաների մաքսային արժեքի տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից

Ավտոմեքենաների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի որո շման խնդրի նկատմամբ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման արժեքի և մաքսազերծման վճարների չափի վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնից` զանգահարելով 060 54 44 44 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում