Փաշինյանին արգելել են մուտք գործել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել են ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՀ օրենքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Հոդված 48. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (…) անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ (…) ԱԺ պատգամավորները»:

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ուղիղ հայտարարեցին, որ ինձ արգելում են մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր: Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ ճշտելուց հետո:

Սա ասում եմ արձանագրելու համար: ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալներից մեկը առաջիկայում ոնց էլ լինի կհայտնվեն ԱԺ ամբիոնին: Կխոսենք»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում