Ամփոփվել են 4-րդ բանակային կորպուսում իրականացված աշխատանքները

Բանակային 4-րդ կորպուսում հուլիսի 28-ին ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվել են առաջիկա խնդիրները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարածքային զինկոմները:

Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, օպերատիվ և շտաբների պատրաստության, կարգապահության, թիկունքային ապահովման խնդիրների և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ: Քննարկվել են ստուգումների և վարժանքների ժամանակ իհայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

Ներկայացվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, նշելով, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները, ցուցումներ է տվել ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում