Հարավային Օսիայի և Ռուսաստանի մաքսային մարմինները կինտեգրվեն

Հարավային Օսիայի մաքսային մարմինները կմիավորվեն Ռուսաստանի մաքսային մարմինների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, համապատասխան համաձայնագիրը Հարավային Օսիայի խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել երկրի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:

Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Գանա Յանովսկայան նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է Հարավային Օսիայի մաքսային մարմիններում ներդնել ավտոմատիզացիայի և տեխնոլոգիաների միևնույն համակարգը, որն օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում