«Իրատես de facto». Արթիկի քաղաքապետի ընտրությունները բավականին թեժ են ընթանում

«Ասում են, թե Արթիկի քաղաքապետի ընտրությունները բավականին թեժ են ընթանում։ Բանն այն է, որ, բացի գործող քաղաքապետից, այդ պաշտոնին հավակնում է նաև մեկ այլ ՀԿԿ-ական՝ Խաչիկ Վարագյանը։ ՀՀԿ գործադիր մարմինը դեռ որոշում չի կայացրել այդ առնչությամբ, սակայն Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ իր «դաբրոն» է տվել նախկին ԲՀԿ-ական, այժմ՝ անկուսակցական, անձրևից «խիստ» տուժած, պետությունից լուրջ փոխհատուցում ստացած, լրջագույն կարողության տեր գործարար Մուշեղ Պետոյանին։ Ասում են նաև, որ եթե այս որոշումը վերջնական լինի, Արթիկի քաղաքապետն ու Վարագյանը դուրս են գալու ՀՀԿ-ից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում