ՄԻՊ ներկայացուցիչները կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 28-ին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին:

Ինչպես եղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով հուլիսի 29-ին նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում