Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերության նպատակն է արտադրական հզորությունների աստիճանական ավելացումը և ապրանքային արտադրանքի անվանացանկի ընդլայնումը, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 816 մլն դրամը` վառարաններ ձեռք բերելու համար: «Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի տեղադրել լեհական արտադրությամբ ժամանակակից վառարաններ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մինչև 4 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.- 378, 2017թ.- 389 և 2018թ.-389 հազ. դրամ»,-  ասաց Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում