Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ. ՔԿ

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։

Քրեական գործով հարցաքննվել է նաև փորձագետը, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Նշենք, որ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել հուլիսի 27-ի գիշերը և նրա մոտ խուզարկությամբ դանակ էր հայտնաբերվել: Լևոն Բարսեղյանի նկատմամբ քրեական քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 235 4-րդ մասով, այն է՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում