Հայաստանն ու Ուզբեկստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի

Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերություն ները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Հաշվի առնելով, որ Ուզբեկստանը հանդես է եկել նշված ոլորտում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ում Ուզբեկստանի կողմից որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում