Հարկային տույժը նվազեցնելու հարցը կքննարկվի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում. Միրումյան

ՀՀ կառավարությունը քննարկեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարվի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ տույժի դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս: «Ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում