ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքների արտադրության ծավալն աճել է 2,7 տոկոսով

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախնական տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների արտադրության ծավալն աճել է 2,7 տոկոսով: Այս մասին տեղեկացրեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

Առավել մեծ աճ արձանագրվել է Հայաստանում և Բելառուսում` կազմելով 3,3 տոկոս, Ղազախստանում` 2,7 տոկոս, Ղրղզստանում` 2,9 և Ռուսաստանում`2,6 տոկոս:

2016 թվականի առաջին կիսամյակում աճ է գրանցվել նաև անասնապահության ոլորտում: Խոշոր եղջերավոր անասունների և թռչունների աճը կազմել է 5,4 տոկոս, կաթի արտադրությանը` 0,6, ձվինը` 2,3 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում