Արայիկ Խանդոյանից բացի ևս երկու վիրավոր կա. վերջիններիս տեղափոխել են «Էրեբունի» բ/կ (թարմացվող)

20:38

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից այսօր վիրավորված Արայիկ Խանդոյանը հրաժարվել է «Էրեբունի» բ/կ տեղափոխվել՝  նախընտրելով բուժօգնությունը տեղում ստանալ: Նրա դեպքում  ոսկորը վնասված չի, փափուկ հյուսվածքի վնասվածք է:

19:42

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ «ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»:

19:34

ՊՊԾ գնդի տարածքից վիրավորները տեղափոխվեցին «Էրեբունի» բ/կ: Ըստ նախնական տեղեկության՝ նրանցից մեկն Արմեն Լամբարյանն է:

19:12

Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել, նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:

16:39

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել վերջինս դժվարացավ ասել՝ նշելով, որ դա կպարզի վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք:

«Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ դա արդյո՞ք ռումբ է,  թե ոչ, այդ պահին դիպուկահարից արձակված կրակոցից Խանդոյանը ոտքից վիրավորվեց»:

Քիչ առաջ Ոստիկանությունը հաստատեց վիրավորման տեղեկությունը.

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,-տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում