Պավել Մանուկյանին կալանավորելու որոշում դեռևս չկա

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու որոշում դեռևս չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Հուլիսի 27-ին ես ստանձնեցի Արամ և Պավել Մանուկյանների պաշտպանությունը, երբ Պավել Մանուկյանի կինը` Մարինեն, խնդրեց: Որևէ խոչընդոտ չառաջանավ, ես ներկայացա, նրանք տվեցին իրենց համաձայնությունը, որ ես իրականացնեմ իրենց պաշտպանությունը»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով` հենց այդ օրը վարույթն իրականացնող մարմնից Մանուկյաններին առաջադրվեց մեղադրանք, որին նրանք հրաժարվեցին ծանոթանալ ու ստորագրել որևէ փաստաթղթի տակ:

«Արամ Մանուկյանի վերաբերյալ միջնորդությունը վերցվեց քննության, որ շատ արագ որոշվեց բավարարել միջնորդությունը: Պավել Մանուկյանի մասով մինչ այս պահը նման որոշում չկա»,-հայտնեց փաստաբանը:

Ինեսա Պետրոսյանը նկատեց, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արամ Մանուկյանը բժշկական խնամքի կարիք ունի, որը նա չի կարողանում ստանալ նշյալ հաստատությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում