Ա.Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք. ՄԻՊ

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա.Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը և հատակը նորոգված են, խցերը առավել լուսավոր և մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում