Թուրքիայի ձախողված հեղաշրջման հետեւանքով կալանավորվել է 18 հազար մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է ձախողված հեղաշրջման փորձից հետո 18 հազար մարդ կալանավորման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Газета.ru-ն:

Նա նաեւ նշել է, որ 9677 կալանավորների արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում