Վրաստանի վարչապետը պաշտպան Է կանգնել ռազմական գերատեսչության նոր ղեկավարին

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ոչ ադեկվատ Է համարել Լեւան Իզորիային ռազմական գերատեսչության նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ երկրի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի եւ նրա ամուսնու՝ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի արած հայտարարությունները, տեղեկացնում է «Արմենպրես»,-ը:

Խիդաշելին եւ Ուսուպաշվիլին սխալ են համարել Իզորիային պաշտպանության նախարար նշանակելու վարչապետի որոշումը, որը մինչ այդ զբաղեցնում Էր Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխղեկավարի պաշտոնը: Նրանք կարծում են, որ պաշտպանական գերատեսչությունը չպետք Է գլխավորի հատուկ ծառայությունների աշխատակիցը:

«Ես դժվարանում եմ պատասխանել այդ մեկնաբանություններին, որովհետեւ, ցավոք, դրանք խիստ անհամարժեք մեկնաբանություններ են: Ես վստահ եմ, որ այն բանից հետո, երբ տիկին Թինան եւ պարոն Դավիթը կհաղթահարեն այդ հույզերը, նրանք այլ մեկնաբանություններ կանեն»,-լրագրողներին ասել Է Կվիրիկաշվիլին:

Բանակը պետք Է բացարձակապես ապաքաղաքականացված լինի, ընդգծել Է կառավարության ղեկավարը:

«Պաշտպանական գերատեսչությունում հարկավոր Է շատ աշխատել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու համար: Այդ ուղղությամբ սկսված բարեփոխումները կշարունակվեն… Մենք ունենք եվրատլանյան կառույցներին ինտեգրվելու գործողությունների պլան»,-նշել Է Կվիրիկաշվիլին:

Իզորիան պաշտպանության նախարարությունը գլխավորել Է այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Թինաթին Խիդաշելին, պաշտոնաթող եղավ, որպեսզի ակտիվորեն միանա Հանրապետական կուսակցության նախընտրական արշավին: Նրա ամուսինը՝ Դավիթ Ուսուպաշվիլին, «հանրապետականների» առաջնորդներից մեկն Է:

Պաշտոնաթողության որոշումն ընդունվել Է «Վրացական երազանք» կոալիցիայի վերջնական փլուզումից հետո, երբ կոալիցիայի մեջ մտնող չորս կուսակցություններից երեքը, այդ թվում՝ «հանրապետականները», ընտրություններին ինքնուրույն մասնակցելու հայտեր ներկայացրեցին:

Խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում