Իրանը պետական ծառայողների համար քննությունը հետաձգել է կանանց նկատմամբ խտրականության պատճառով

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել Է պետական ծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեստը հետաձգել կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով BBC-ին:

Ռոուհանին կարգադրել է վերանայել երեք հազար թափուր տեղերի եւ թեկնածուներին ներկայացվող պահանջների ցուցակը եւ ստուգել դրանում սեռական հատկանիշով խտրականության առկայությունը:

Իրանի պետծառայողների շարքերում կանանց թվաքանակը մեծ չէ: Առանձին գերատեսչություններ փաստորեն նրանց աշխատանքի չեն ընդունում: Չնայած այն բանին, որ երկրի կանանց 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, նրանց միայն 12,4 տոկոսն Է ապահովված աշխատանքով: Այդ հարաբերակցությունն անձանագրված է Իրանի վիճակագրության ազգային բյուրոյի կողմից 2013 թվականին անցկացված հետազոտության մեջ:

Տեղական լրատվամիջոցների մեծ մասը ողջունել է Ռոուհանիի որոշումը:

Հասան Ռոուհանին իր նախագահության շրջանում մի շարք միջոցներ Է ձեռնարկել, որոնք նպատակամղված են սեռերի միջեւ հավասարության ամրապնդմանը: Այսպես, նրա օրոք Մարիզե Աֆհամ անունով կինն առաջին անգամ դարձել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ: Ավելի ուշ նա դեսպան Է նշանակվել Մալայզիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում