Սպիտակ տունը գաղտնի 400 մլն դոլար է վճարել Իրանին. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը գաղտնաբար կազմակերպել է 400 միլիոն դոլար կանխիկ գումարի առաքումը Թեհրան, ընդ որում դա համընկել է հունվարին Իրանում ձերբակալված չորս ամերիկացիների ազատման հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների:

Աղբյուրները պնդում են, որ Իրան են հասցվել եվրոներ, շվեյցարական ֆրանկներ եւ այլ արժույթներ, բայց ոչ ամերիկյան դոլարներ, քանի որ դա օրենքով արգելված է: Թղթադրամները գնվել են Նիդեռլանդների եւ Շվեյցարիայի բանկերում:

Այդ գումարն առաջին վճարն էր տակավին Մոհամեդ Ռըզա Փեհլեւի շահի կողմից կնքված զենքի գործարքի շուրջ 1,7 միլիարդ դոլարի վաղեմի վեճի կարգավորման շրջանակներում: Իրանցիները պահանջում էին վերադարձնել 400 միլիոն դոլարը, որը միապետի վարչակարգը մուծել էր Պենտագոնի հատուկ հիմնադրամին՝ ամերիկյան կործանիչներ գնելու համար, ինչպես նաեւ կուտակված տոկոսները: Նախագահ Բարաք Օբաման արտոնել էր վեճի գումարի բազային մասի վճարումը:

Թե հատկապես երբ է Թեհրանում վայրԷջք կատարել փող փոխադրած ինքնաթիռը, եվրոպական եւ ամերիկյան աղբյուրները չեն ճշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում