Պուտինն արդեն Բաքվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Բաքու, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես տեղեկացրել էինք,  նա նախ երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետ  ԻԻՀ ղեկավար Հասան Ռոհանիի հետ, որից հետո տեղի կունենա առաջնորդների եռակողմ հանդիպումը:

Գագաթաժողովի արդյունքներով նախատեսվում է հայտարարության ընդունում, որի նախագիծը ՌԻԱ Նովոստին արդեն տարածել է:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում