Տարածաշրջանի կոնֆլիկտները պիտի լուծվեն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա. Եռակողմ հռչակագիր

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով օգոստոսի 8-ին հռչակագիր են ընդունել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթում ընդգծվում է կողմերի վճռականությունը ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում:

Բացի այս, կողմերն ընդունել են, որ «չլուծված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը» և շեշտել դրանց կարգավորման կարևորությունը  «առկա սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:

«Կողմերը կշարունակեն իրավահավասար և փոխշահավետ բազմակողմանի համագործակցությունը, ինչպես նաև տարբեր մակարդակներում կխորացնեն և կընդլայնեն քաղաքական երկխոսությունը  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  հարցերի ամբողջական սպեկտրի շուրջ», — ասված է հռչակագրում:

Միաժամանակ, առաջնորդները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տնտեսական տարբեր ոլորտներում՝ իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքի հիման վրա:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում