Ահմադինեժադը խնդրել Է Օբամային լուծել ԱՄՆ-ում Իրանի ակտիվների հարցը՝ դատավճռին հակառակ

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Բարաք Օբամային առաջարկել Է առանց հապաղելու լուծել այն խնդիրը, որը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումն ստեղծում Է Միացյալ Նահանգներում Իսլամական Հանրապետության ակտիվների անձեռնմխելիության համար: Այդ խնդրանքով նամակն ուղարկվել Է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որն Իրանում ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Ապրիլի 20-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել Է 2,65 մլրդ դոլար գումարի փոխհատուցումներ վճարել 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորանոցներում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին: Այն ժամանակ զոհվեց ԱՄՆ-ի 241 քաղաքացի: Նախատեսվում Է վճարումները կատարել նաեւ Իրանի Կենտրոնական բանկի այն 1,75 մլրդ դոլարի հաշվին, որը սառեցվել ու պահվում Էր Citibank-ում:

«Իրանի ժողովուրդն ակնկալում Է, որ դուք արագորեն կկարգավորեք սեփականության կալանման այդ կոնկրետ դեպքը եւ ոչ միայն կվերականգնեք Իրանի ժողովրդի իրավունքները եւ կվերադարձնեն այդ սեփականությունը, այլեւ ամբողջությամբ կփոխհատուցեք պատճառված վնասը»,-նամակից մեջբերում Է արել հեռուստաալիքը:

Ուղերձում Ահմադինեժադը ուշադրություն Է դարձնում այն բանի վրա, որ իր առաջարկը «ոչ մի կերպ չպետք Է քաղաքական դիտվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում