Նավթաշուկայում Իրանի բաժինը հասել Է պատժամիջոցներին նախորդած մակարդակին

Նավթաշուկայում Իրանի բաժինը հասել Է պատժամիջոցներին նախորդած մակարդակին

Ներկայում Իրանից նավթի արտահանումը կազմում Է օրական 2,5 մլն բարել, ինչը նշանակում Է, որ նավթաշուկայում երկրի բաժինը վերադարձել Է պատժամիջոցներին նախորդած մակարդակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի առաջին փոխնախագահ Էսհադ Ջահանգիրին:

«Նավթի արտահանումն ավելացել Է օրական մինչեւ 2,5 մլն բարել: Իրանցիները կարողացան ավելացնել նավթի արդյունահանումը երկրում, որի աճը դադարել Էր պատժամիջոցների գործողության ընթացքում, եւ դրանով իսկ վերականգնել շուկայի նախկին բաժնեմասը»,-նրա հայտարարությունը մեջբերել Է NIOC գործակալությունը:

Իրանը միջազգային պատժամիջոցների մեծ մասից ազատվել Է այս տարվա հունվարին: Ներկայում երկիրն օրական արդյունահանում Է մոտավորապես 3,8 մլն բարել նավթ: Ավելի վաղ Իրանի իշխանությունները քանիցս հայտարարել են նավթի արդյունահանումը պատժամիջոցներին նախորդած մակարդակին հասցնելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում