Դեբեդ գետի վրայով «Բարեկամության կամրջի» կառուցման հայտամրցույթ է հայտարարվել

Դեբեդ գետի վրայով «Բարեկամության կամրջի» կառուցման հայտամրցույթ է հայտարարվել

Սադախլո-Բագրատաշեն հսկիչ անցակետում Դեբեդ գետի վրայով կամրջի նախագծման եւ շինարարության հայտամրցույթ է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին:

Հայտամրցույթը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Էլեկտրոնային գնումների համակարգում: Պայմանագրորդ ընկերությունն ընտրելու առաջին փուլում դիտարկվելու են միայն հավակնորդների տեխնիկական առաջարկները, երկրորդ փուլում՝ ճշտված եւ նորացված տեխնիկական առաջարկները, ինչպես նաեւ առեւտրային հայտերը:

Ենթադրվում Է, որ պարտավորագրի իրացումը կսկսվի այս տարվա դեկտեմբերի 28-ին եւ կշարունակվի երեքուկես տարի, այդ թվում՝ 18 ամիս կտրամադրվի նախագծմանն ու շինարարությանը եւ 24 ամիս՝ բացահայտված թերությունների վերացմանը:

Նախագիծը ֆինանսավորելու Է ՎԶԵԲ-ը, իսկ վարկը վճարելու են Հայաստանը եւ Վրաստանը՝ հավասար բաժիններով:

Հայ-վրացական սահմանի հատման վայրում Դեբեդ գետի վրայով նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել Է 2014 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված արձանագրության համաձայն՝ հայ-վրացական սահմանի նոր կամուրջը կստանա «Բարեկամության կամուրջ» անվանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում