Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա

Իրանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն օգոստոսի 12-ին կժամանի Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ Զարիֆը Անկարայում հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումներում կքննարկվեն Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները, ինչպես նաեւ սիրիական հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում