Իրանը մոտ 9 տոկոսով մեծացրել է գազի մատակարարումները Թուրքիա

Իրանը մոտ 9 տոկոսով մեծացրել է գազի մատակարարումները Թուրքիա

2016 թվականի սկզբից Իրանը 518 մլն խմ գազ է մատակարարել Թուրքիա, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է 2015 թվականի համապատասխան ցուցանիշը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ նման արդյունքների հաջողվել է հասնել Հարավային Պարս գազային հանքահորից գազի արդյունահանման ծավալների մեծացման, ինչպես նաեւ բնական գազի մեծ ծավալներ մատակարարելու իրանական ղեկավարության մեծացած հնարավորությունների շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում