Աֆղանստանում ազատ են արձակել թալիբների կողմից գերի վերցված Մի-17 ուղղաթիռի անձնակազմի անդամները

Աֆղանստանում ազատ են արձակել թալիբների կողմից գերի վերցված Մի-17 ուղղաթիռի անձնակազմի անդամները

Մի-17 ուղղաթիռի անձնակազմի 6 անդամները, որոնք գերի էին  ընկել Աֆղանստանում դաժան  վայրէջքից հետո՝ հայտնվելով թալիբանների ձեռքում, ազատ են արձակվել և տարվել  Իսլամաբադ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմեդ Նաֆիս Զաքարիան:

«Պակիստանի Փենջաբի նահանգային  կառավարության ուղղաթիռի  անձնակազմի 6 անդամները, որոնք կորել էին օգոստոսի 4-ին Աֆղանստանում, ազատ են արձակվել և այսօր հասել են Իսլամաբադ», — ասել է նա՝ տեղեկացնելով, որ  փոխանակումը տեղի է ունեցել աֆղանա-պակիստանյան սահմանին:

«Անձնակազմի բոլոր անդամները ողջ և առողջ են» — հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նշենք, որ Մի-17-ի անձնակազմի անդամներից մեկը ռուսաստանցի է: Այժմ Պակիստանի ԱԳՆ-ն աշխատում է ռուս օդաչուի  վերադարձի ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում