Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, կարելի կլինի խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան

Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, կարելի կլինի խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սխալ է համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմից զիջումների մասին խոսելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հարցին՝ հայկական կողմը ի՞նչ է պատրաստ զիջել, Շավարշ Քոչարյանն ասաց. «Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ: Այլ բան է, որ բանակցային գործընթացների մասին խոսելիս հայկական կողմերն ասում են՝ այո, փոխզիջումների պատրաստ են ընդհանուր, բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից դիրքերն ավելի են կոշտանում, ապա հայկական կողմերից փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը ենթադրում է գնալ փոխզիջումների, սակայն քանի դեռ կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել ինչ զիջումների է պատրաստ, ապա հայկական կողմից զիջումների մասին խոսելը տակտիկական սխալ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում