ՌԴ-ում եւ Իրանում բազավորված օդուժը Սիրիայում հերթական հարվածն է հասցրել ահաբեկիչներին

ՌԴ-ում եւ Իրանում բազավորված օդուժը Սիրիայում հերթական հարվածն է հասցրել ահաբեկիչներին

Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները եւ Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչները, որոնք օգոստոսի 18-ին օդ են բարձրացել Ռուսաստանի եւ Իրանի տարածքում բազավորված օդակայաններից, խմբային ավիահարված են հասցրել Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հարվածի հետեւանքով ոչնչացվել են հինգ խոշոր պահեստներ՝ ռազմամթերքով եւ վառելիքաքսուքային նյութերով: Հարված է հասցվել վեց հրամանատարական կետերի, ոչնչացվել են մեծ քանակությամբ զինյալներ, ահաբեկիչների հրետանային դիրքեր եւ զրահատեխնիկա»,– ասված է հաղորդագրության մեջ, որն ստացել է «Ինտերֆաքս»-ը: Ռմբակոծիչների պաշտպանությունն իրականացրել են Սու-30ՍՄ եւ Սու-35Ս կործանիչները, որոնք բազավորված են Սիրիայի «Հմեյմիմ» օդակայանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում