Իրանը սպասում է Ռուսաստանից С-300 համակարգերի մնացած մասի մատակարարմանը գալիք ամսվա ընթացքում

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը ստացել է ռուսական С-300 համակարգերի հիմնական մասը և սպասում է մեկ ամսվա ընթացքում ստանալ համակարգերի մնացած մասը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

«Այս համակարգի հիմնական մասը ներկրվել է: Հույս ունեմ, որ համակարգերի մնացած մասը Թեհրանին կմատակարարվեն հաջորդ ամսվա ընթացքում»,- ասել է Դեհգանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում