Իրանը բացատրել է իր տարածքում Ռուսաստանին ավիաբազա տրամադրելու պատճառները

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանը հայտարարել է, որ Համադան ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի խնդրանքով ահաբեկչության դեմ փոխադարձ պայքարի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Դեհգանը հավելել է, որ ռուսական ինքնաթիռները վայրէջք են կատարում Համադան ավիաբազայում, որպեսզի վերալիցքավորվեն կամ վերազինվեն:

Նախարարի խոսքով` Իրանն այժմ նպատակ չունի Ռուսաստանի այլ ավիաբազներ ևս տրամադրել, սակայն եթե դա անհրաժեշտ լինի, հարցը քննարկման առարկա կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում