Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում. Լարիսա Ալավերդյան

Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Իրանը պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում, որովհետև սահմանակից երկիր է և ակտիվ գործոն է տարածաշրջանում»,- նշեց Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի Թուրքիան սահմանակից երկիր է, որը իսկզբանե եղել է Մինսկի խմբի անդամ, սակայն բացեիբաց ներկայացրել է Ադրբեջանի շահերը:

«Արդյոք չպետք է հիմա հարց բարձրացնել Թուրքիային Մինսկի խմբից հանելու վերաբերյալ: Չի կարելի ընդգրկել մի պետություն, որն ասում է, որ Ադրբեջանին պետք է հանձնել տարածքները»,- ընդգծեց Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում