Բաքուն սահմանադրական ուղղումների տեքստը չի ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին

Պաշտոնական Բաքուն Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ) սահմանադրական ուղղումների տեքստը չի ներկայացրել եզրակացություն ստանալու համար, որոնք ծրագրում է սահմանադրություն մտցնել սեպտեմբերի 26-ին նշանակված հանրաքվեի ընթացքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թուրան»-ին հայտնել են Վենետիկի հանձնաժողովում:

«Վենետիկի հանձնաժողովը կարող է պատրաստել նման եզրակացություն, եթե Հանձնաժողովի կանոնադրության համապատասխան ստանա պաշտոնական հարցում», -ասվում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանում:

Պատասխանում նաեւ ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է եզրակացություն տալ Եվրոպայի նախարարների խորհրդի, Խորհրդարանական վեհաժողովի, տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի, Գլխավոր քարտուղարի, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատանքում մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ կառույցների հարցումներով:

Դատելով ամենից, հիշյալ կառույցներից ոչ մեկը դեռեւս անհրաժեշտ չի համարել ստուգել Ադրբեջանի սահմանադրության մեջ առաջադրվող ուղղումների համապատասխանությունը ժողովրդավարական նորմերին եւ եվրոպական չափանիշներին:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւ Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ էին տվել վերլուծության համար Վենետիկի հանձնաժողովին ներկայացնել ուղղումների նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում