ԵԱՏՄ-ի մաքսային սահմանի ամբողջ պարագծով կմիասնականացվի տրանսպորտային վերահսկողությունը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային սահմանի վերահսկող մարմինների փոխգործակցության կոնսուլտատիվ կոմիտեն օգոստոսի 22-ին Մոսկվայում կոնցեպտուալ կերպով հավանություն է տվել եվրասիական «հնգյակի» երկրների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված հրահանգին, որոնք ավտոմոբիլային (խառը) անցակետ երի տրանսպորտային վերահսկողություն են իրականացնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությանը:

Ինչպես պատմել է Կոնսուլտատիվ կոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուքայ Քադիրկուլովը, «հրահանգը պետք է տրանսպորտային վերահսկողության միատեսակ իրականացում ապահովի Միության ամբողջ մաքսային սահմանին»:

Նաեւ Կոնսուլտատիվ կոմիտեի 10-րդ նիստի ընթացքում քննարկվել է այն հանձնարարականի մշակումը, որը պետք է մերձեցնի ԵԱՏՄ-ի երկրների մոտեցումները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների բացթողումն ավտոմոբիլային (խառը) անցակետերում կազմակերպելու գործում:

Կոնսուլտատիվ կոմիտեն միաձայն հավանություն է տվել Միության տարածք ներկրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների վերաբերյալ նախնական իրազեկման ինստիտուտի զարգացման նպատակով փորձագիտական խմբի ստեղծմանը: Կոմիտեի նիստում նաեւ քննարկվել են անցակետերում վերահսկող մարմինների փոխգործակցության կատարելագործման մի շարք այլ կարեւոր հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում