«Հայկական ժամանակ». Կյուրեղյան եղբայրների մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կյուրեղյան եղբայրների մոր՝ Նվարդ Բիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հարուցված քրեական գործը կարճվել՝ քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է տիկին Նվարդը։ 

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 4-րդ մասով (սառը զենքի կրելը)։

«Հիշեցնենք, որ Նվարդ Բիլյանը օգոստոսի 5-ին բերման էր ենթարկվել հուլիսի 17-ին հարուցված քրգործով, որի համաձայն ինքը սառը զենք է ունեցել պայուսակի մեջ։ Իրականում, ինչպես թերթին ներկայացրել է տիկին Նվարդը, դանակը եղել է որդու զինվորական ուսապարկի մեջ, ոստիկաններն այն տան ապօրինի խուզարկության ընթացքում են գտել և իրենց հետ տարել ոստիկանություն։

Նշենք, որ տիկին Նվարդի 3 որդիներն անազատության մեջ են, երկուսը՝ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի գործով, Հայկ Կյուրեղյանը՝ օդամղիչ ատրճանակից ոստիկանների ուղղությամբ կրակելու համար»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում