ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Աստանա

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 24-26-ին Աստանայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում