Ադրբեջանում Իրանի նոր դեսպան կնշանակվի անվտանգության գծով վերլուծաբան Ջավադ Ջահանգիրզադեն

Ադրբեջանում Իրանի նոր դեսպան կնշանակվի իրանական խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիրզադեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Բահրամ Ղասիմիին:

Ջավադ Ջահանգիրզադեն նախկինում Իրանի Խորհրդակցական խորհրդում եղել է Արեւմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքի ներկայացուցիչը, Իրանի ազգային անվտանգության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում