Դատարանը Արայիկ Խանդոյանի կալանքի բողոքարկման վճիռը կներկայացնի օգոստոսի 25-ին

Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կալանքի, որպես խափանման միջոցի բողոքարկման վճիռը կհրապարակվի օգոստոսի 25-ին: «Որոշում դեռ չի կայացվել, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Վաղը 11:00-13:00-ի սահմաններում վճիռը կներկայացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողն երին տեղեկացրեց Արայիկ Խանդոյանի փաստաբաններից Արա Ղարագյոզյանը:

Ինչ վերաբերում է զինված խմբի մեկ այլ անդամ Գևորգ Իրիցյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի փոխելու միջնորդության քննությանը, ապա այն հետաձգվել է երկրորդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում