ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող շրջանում տիրող իրադրությամբ

Պաշտոնական Մոսկվան անհանգստացած է քրդերի ու արաբների միջև հակադրությունների սրման ու խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի սպառնալիքով` Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունների սկսմամբ պայմանավորված:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Մոսկվայում խորապես անհանգստացած են թուրք-սիրիական սահմանի մոտակա շրջանում տեղի ունեցող գործողություններով: Առաջին հերթին` անհանգստություն է առաջացնում հակամարտության գոտում հետագա դեգրադացման դրությունը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի և քրդերի ու արաբների միջև միջէթնիկ բախումների վտանգը»,-ասված է հայտարարության մեջ:

Օգոստոսի 24-ին Անկարան հայտարարել է հարևան Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈՒ գործողությունների մեկնարկի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում