Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց Հովսեփ Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը` նշելով, որ գրավը 1 միլիոն դրամի չափով է: «Այս պահն ինձ համար շատ կարևոր է, քանի որ Հովսեփ Խուրշուդյանը գրավով դուրս է գալու ու գտնվելու է ազատության մեջ»,-ասաց Սեդա Սաֆարյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում