«Հրապարակ». Վանաձորում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը հեշտ չի լինելու

Վանաձորում ՀՀԿ թեկնածուի՝ նոտար Մամիկոն Ասլանյանի հաղթանակը հեշտ չի լինելու: Երեկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես հայտարարեց առաջադրվելու մասին, հրապարակելով իր թեկնածուի անունը՝ ավագանու անդամ Արամ Խաչատրյան։ Այստեղ բավականին ուժեղ մրցակցություն է ընթանալու «Հայկական վերածնունդի», ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և ՀՀԿ-ի թեկնածուների միջև. գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տեղում հայտնված բժիշկ Այծեմնիկ Օհանյանի շանսերը ևս փոքր չեն գնահատվում: Դրան հատկապես նպաստում է այն, որ նա քաղաքում սիրված Հայկ Աղասիչ Օհանյանի՝ խորհրդային տարիների Կիրովականի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի աղջիկն է: Նրա պաշտոնավարման երկար տարիների ընթացքում է կառուցվել, զարգացել ու բարեկեցիկ կյանքով ապրել Կիրովականը: Քաղաքի գրեթե ամեն խորհրդանիշ-շինություն նրա օրոք է կառուցվել: Եվ վանաձորցի ընտրողը, թերևս, դա հաշվի կառնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում