«Հայկական ժամանակ». Այսօր իր պաշտոնը ազատելու է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը

«Այսօր իր պաշտոնը ազատելու է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Նա գնում է թոշակի՝ լրանում է նրա 65–ամյակը, և ըստ օրենսդրության նա պետք է հեռանա։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2008 թվականից։

Ըստ որոշ տեղեկությունների, նա կարող է շուտով նշանակվել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում