«Հայկական ժամանակ». Պաշտպան. Արայիկ Խանդոյանը չի հանի իր թեկնածությունը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) չի հանի իր թեկնածությունը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ղեկավարի ընտրություններում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։ 

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Խանդոյանը իր մասնակցությունը քարոզարշավին, պաշտպանն ասել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել։

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հորդորել էր Խանդոյանին ինքնաբացարկ հայտնել՝ հավելելով, թե իր կարծիքով՝ ընկերները չէին ողջունի Խանդոյանի առաջադրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում