«Հայկական ժամանակ». Դատավորը 10 միլիոնանոց մեքենա է գնել

««Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը։ Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թ. որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն ոչ հանձնել է, ո՛չ էլ ստացել։ Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 10.7 միլիոն։ Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ։ Սևակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թ. 10 միլիոն 250 հազար դրամով գնել է Lexus ES 300 տեսակի ավտոմեքենա։ Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն մակնիշի Lexus ES 350։

Դատավորի կինը Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է 3 միլիոն դրամ։ Նա եկամուտի որևէ աղբյուր չունի, չի աշխատում։ Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանը, իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ։ Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, միայն նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում