Թրամփը ժողովրդականության ցուցանիշով Քլինթոնի առավելությունը կրճատել Է մինչեւ 5 տոկոս

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մինչեւ 5 տոկոս է կրճատել ժողովրդականության ցուցանիշով իր ետ մնալը նախընտրական արշավում գլխավոր մրցակցից՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են Մեծ Բրիտանիայում բազավորված YouGov սոցիոլոգիական ծառայության ամերիկյան ստորաբաժանումը եւ Economist հանդեսը:

Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 23-ն ընկած ժամանակաշրջանում, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 38 տոկոսը, Քլինթոնին մտադիր է աջակցել հարցվածների 42 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցներն այլ պատասխան են տվել: Այսպիսով, թեկնածուների միջեւ խզումը կազմել է 5 տոկոս:

Նախորդ հարցման արդյունքների համաձայն, որոնք հրապարակվել էին օգոստոսի 15-ին, Թրամփը Քլինթոնից հետ էր մնում 6 տոկոսով: Այն ժամանակ դեմոկրատների թեկնածուի վարկանիշը կազմում էր 41 տոկոս, հանրապետականինը՝ 35 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում